Super Tack 3
Խորը անփայլ ակրիլային ներկ՝ պատերի և առաստաղների համար
- Նշանակություն
- Պատեր և առաստաղներ
- Փաթեթավորում
- 1 լ; 2,2 լ; 9 լ
Կայքի լեզու
Ներկեր
Խորը անփայլ ակրիլային ներկ առաստաղների համար
Ձյունաճերմակ ծածկույթ՝ առանց շողքերի։ Չոր սենյակների առաստաղների համար։
Super Tack «Առաստաղ» ձյունաճերմակ, խորը անփայլ ակրիլային ներկը նախատեսված է չոր սենյակների առաստաղների բարձրորակ ներկման համար։ Բարձր ծածկունակությունն ապահովում է խնայող ծախս։ Ֆունկցիոնալ լցանյութերն օգնում են ստանալ շողքեր չառաջացնող ծածկույթ։
Հարմար է ամբողջությամբ չորացած հանքային մակերեսների՝ բետոնի, աղյուսի, սվաղի և ծեփամածիկի, ինչպես նաև ներկվող պաստառների և գիպսաստվարաթղթի համար։
Սերտիֆիկացված է և խորհուրդ է տրվում օգտագործել արդյունաբերական, բնակելի, հասարակական, մանկական, ուսումնական, բժշկական և կանխարգելիչ հաստատություններում։
Ակրիլային դիսպերսիա, պլաստիկացնողներ, գունանյութեր, լցոնիչներ, ֆունկցիոնալ հավելումներ, ջուր:
Աշխատանքն սկսելուց առաջ ներկը մանրակրկիտ խառնել։ Թույլատրվում է նոսրացնել ջրով՝ ծավալի 5 %-ից ոչ ավելի քանակով, ապա անպայման խառնել խառնիչով։
Քսման առաջարկվող ջերմաստիճանը՝ +5 °C-ից մինչև +30 °C։ Ներկը հավասարաչափ քսել մեքենայացված եղանակով կամ ձեռքով՝ 1–2 շերտով։ Երկրորդ շերտը քսելիս համոզվել, որ առաջին շերտը լրիվ չորացել է։
Վրձինով, գլանիկով կամ մեքենայացված եղանակով։
Ծախսը՝ 14 մ²/լ՝ հարթ, չներծծող մակերեսին մեկ շերտով քսելիս։ Փաստացի ծախսը կախված է հիմքի ներծծող հատկություններից և ռելիեֆից, քսելու եղանակից և աշխատողի որակավորումից։
Հաջորդ շերտը քսելու համար՝ 8 ժամ՝ +20 °C ջերմաստիճանի և օդի (65 ± 5) % հարաբերական խոնավության պայմաններում։ Լրիվ չորացում՝ 48 ժամ՝ +20 °C ջերմաստիճանի և օդի (65 ± 5) % հարաբերական խոնավության պայմաններում։
Չորացման ժամանակը կախված է քսվող շերտի հաստությունից, օդի ջերմաստիճանից և խոնավությունից, մշակվող մակերեսի հատկություններից և այլ պայմաններից։
Ներկումից մեկ ամիս անց մակերեսը կարելի է լվանալ մեղմ լվացող միջոցներով։ Ծածկույթի փայլը կարող է փոքր-ինչ փոխվել։ Մակերեսը թաց մի թողեք։
Պահել +5 °C-ից բարձր ջերմաստիճանում։
Բացասական, բայց −30 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանում՝ առավելագույնը 21 օր։
5 ցիկլ.
Արտադրության օրվանից 24 ամիս՝ սկզբնական փակ փաթեթավորման մեջ պահելու պայմանով։
Դույլ 1 l; 2,2 լ; 9 լ.